ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Անդրեյ Բիտովը կկարդա «բաց դասախոսություն»

Անդրեյ Բիտովը կկարդա «բաց դասախոսություն»
25.02.2014 | 16:35

Փետրվարի 27-ին՝ Մոսկվայի Գոգոլի կենտրոնում, Կատերինա Գորդևայի «Բաց դասախոսություններ» նախագծի շրջանակներում գրող Անդրեյ Բիտովը հանդես կգա «Գոգոլի մասին: Եվ ընդհանրապես» ելույթով:

«Բաց դասախոսությունը» հրապարակային ելույթների շարք է, որի ժամանակ հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող հասարակական, գիտական և ստեղծագործական մտքի տեր աստղերը: Նրանցից յուրաքանչյուրը հեղինակի հումանիտար մանիֆեստն է, նրա ողջ պրոֆեսիոնալ գործունեության և կյանքի փորձը՝ ամփոփված մեկ ակադեմիական ժամում: Դասախոսության երկրորդ մասն ավանդաբար նվիրված է լսարանի հետ հարց ու պատասխանին:
Գրող Անդրեյ Բիտովը ճանաչված կենդանի դասական է: Նրա «Պուշկինյան տուն» վեպը դարձել է իր ժամանակի վավերագրությունը և կմնա որպես 1970-ականների հիմնական գրական հուշարձաններից մեկը:
Ազատությունն ու անկախությունն ընկալելով որպես բարձրագույն արժեքներ՝ գրողը դրանց հավատարիմ է մնացել ինչպես ստեղծագործության մեջ, այնպես էլ կյանքում: Նա ոչ միայն փայլուն գրող է, այլև դիպուկ, սրամիտ ու ջերմեռանդ հռետոր:
Անդրեյ Բիտովը մի անգամ գիտակցել է, որ «դարձել է գրող, որովհետև եղել է ընթերցող»: Իր ելույթը «բաց դասախոսություն»-ում Բիտովն անվանել է «Գոգոլի մասին. Եվ ընդհանրապես»՝ ցույց տալով, որ գրականության մասին խոսակցության թեման չի սահմանափակվում:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ